-
21.02.2014|
13:15
«Նախկին խորհրդային երկրի ղեկավարը ծայրահեղականների դեմ պայքարի հարցում օգնության համար դիմել է Ռուսաստանին։ 2008 թվականին էր, դա Վրաստանն էր»,- գրում է The USA Today-ը։
-
21.02.2014|
13:13
Նախիջևանի հեռուստառադիոհաղորդումների հանձնաժողովն արգելել է արտասահմանյան էստրադայի հեռարձակումը։ Այժմ Նախիջևանում ռադիոյով հնարավոր է լսել բացառապես ադրբեջանական երաժշտություն։
-
21.02.2014|
13:12
Թեհրանը և Լոնդոնը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները գործերի ժամանակավոր հավատարմատարների մակարդակով։ Ըստ ԻԻՀ փոխարտգործնախարարի.
-
21.02.2014|
13:08
Կիևում ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ Ֆրանսիայի, Բելգիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ընդմիջվել են: Reuters-ը հաղորդել է, որ բանակցությունները կշարունակվեն.
-
21.02.2014|
13:05
Time-ը հաղորդել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր տանը հանդիպել է իտալական բանտերի 19 բանտարկյալների հետ: Նա աղոթել է բանտարկյալների հետ, օրհնել նրանց և առանձին խոսել յուրաքանչյուրի հետ: Հանդիպումը ծրագրված չի եղել:
-
21.02.2014|
13:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հիասթափություն է արտահայտել Ժնևում սիրիական ընդդիմության և կառավարության բանակցություններում նկատելի առաջընթացի բացակայության առնչությամբ, սակայն նշել է, որ այլընտրանք չկա:
-
21.02.2014|
13:02
Ռուսաստանին սպառնում է ֆինանսական ճգնաժամ, քանի որ ՈՒկրաինայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, գրել է The Telegraph-ը:
-
21.02.2014|
12:59
ՈՒկրաինայի հավաքականի մարզիկները լքում են Սոչին՝ Կիևում տեղի ունեցող արյունալի բախումների պատճառով: The Times-ի տվյալներով` մարզիկների մեծ մասն այլևս Սոչիում չէ:
-
21.02.2014|
12:58
ՈՒկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով, Կիևում փետրվարի 18-ից սկսած զոհերի թիվը հասել է 77-ի: Նրանց թվում կա նաև հայ: Առայժմ պարզվել է հիսուն զոհերի ինքնությունը:
-
21.02.2014|
12:56
Եվրամիության խորհուրդը հայտարարությամբ դատապարտել է բռնությունները ՈՒկրաինայում: ԵՄ խորհրդի որոշմամբ` ՈՒկրաինայում մարդու իրավունքների խախտման և բռնությունների համար պատասխանատուների մուտքը ԵՄ կարգելվի, և նրանց ակտիվները կսառեցվեն: